
Հրդեհապաշտպանիչ և ծխապաշտպանիչ «Գարմոշկա» վարագույրներ՝ EI 60, EI 180, E60


«Գարմոշկա» տիպի ավտոմատ հրդեհապաշտպանիչ վարագույրները հրդեհի դեպքում նախատեսված են փակ տարածք ձևավորելու համար՝ թույլ չտալով կրակի և ծխի տարածումը ամբողջ շենքով մեկ, այդպիսով պաշտպանելով մարդկանց և նյութական արժեքները այրման արդյունքների և բարձր ջերմաստիճանի ազդեցությունից։
«Գարմոշկա» ծխապաշտպանիչ վարագույրները հրդեհապաշտպանիչներից տարբերվում են իջեցման բարձրությամբ։ Հրդեհապաշտպանիչ գարմոշկաները իջեցվում են մինչև հատակ, իսկ ծխապաշտպանիչները՝ նախագծով սահմանված ծխային շերտի բարձրության վրա։
Այսպիսի կառուցվածքի առավելությունն այն է, որ վարագույրները ամրացվում են առաստաղին և իջեցվում առանց ուղղորդիչների, ինչը հնարավորություն է տալիս պատրաստել բարդ ձևի կոնստրուկցիաներ։



Ապրանքատեսականի


